ՎՃԱՐՈՒՄ ԵՒ ԱՌԱՔՈՒՄ

Տեսականի, առաքում և տեղեկատվություն

  1. Ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն

Ապրանքները կայքում ներկայացված են լուսանկարներով՝ հանդիսանալով վաճառողի սեփականությունը։ Յուրաքանչյուր ապրանք ունի իր չափի, տուփի, մեկ միավորի գնի և այլ տվյալների մասին տեղեկատվություն։

Ապրանքը պետք է համապատասխանի նկարագրությանը։ Փաթեթավորման մասնիկների կամ ձևավորման տարբերությունները չեն համարվում անճշտություն։

Ապրանքները, որոնք առկա չեն խանութում նշված են «Առկա չէ» տեքստով

 

  1. Ապրանքների ձեռք բերման կանոններ

Պատվերի ձևակերպումից առաջ գնորդը պարտավոր է ծանոթանալ ապրանքի ձեռք բերման կանոններին, ինչպես նաև գնին, նկաագրությանը և առանձնահատկություններին։

Գնորդը կարող է ձևակերպել պատվերը հեռախոսով, պաշտոնական սոցիալական կայքի միջոցով կամ կայքի միջոցով։

Ապրանքի բացակայության դեպքում գնորդը կարող է փոխարինել մեկ այլ պրոդուկտով կամ հրաժարվել պատվերից։

Գնորդն իրավասու է հրաժարվել ապրանքից մինչև այն առաքման հանձնելը՝ տեղեկացնելով վաճառողին հեռախոսի կամ էլեկտրոնային նամակի միջոցով

Գնորդը պատասխանատվություն է կրում իր տրամադրած ինֆորմացիայի տեղեկատվության ճշգրտության համար՝ պատվերը ձևակերպելիս։

Գնում կատարելուց գնորդը համաձայնվում է ստանալ էլեկտրոնային նամակ իր պատվերի ստատուսի մասին և հարցում ծառայության բարելավման վերաբերյալ ։

 

  1. Առաքում

 

Սեփականության իրավունքն անցնում է գնորդին ապրանքի ֆիզիկապես փոխանցման և վերջինիս կողմից ապրանքի ամբողջական գնի վճարման պահից։ Ապրանքի վնասման պատասխանատվությունը այդ պահից փոխանցվում է գնորդին։

Առաքումն իրակականանում է վաճառողի առաքչի միջոցով պատվերի գրանցման պահին սահմանված ժամանակահատվածում։ Մոտենալուց առաջ առաքիչը կապնվում է գնորդի հետ առաքման ժամի և պայմանների վերջնականացման նպատակով։

  1. Առաքման կանոններ․

Առաքումն իրականացվում է պատվերի ձևակերպան պահից սկսած 24 ժամվա ընթացքում կամ ըստ պայմանավորվածության այլ սահմանված ժամանակ։

Առաքում իրականացվում է միայն Երևան քաղաքում։

Առաքման գումարը կազմում է  500 դրամ, 7990 դրամից ավել գնումներ կատարելու դեպքում առաքումը դառնում է անվճար։

Գնորդը պետք է ստուգի ապրանքը և դրա արտաքին տեսքը առաքչի ներկայությամբ և ստորագրել «Ապրանքի արտաքին տեսքի և քանակի վերաբերյալ առարկություններ չունեմ» բլանկի վրա։ Ապրանքի ընդունումն առանց նշումների գնորդին զրկում  են ապրանքի ոչ ամբողջական տեսքի վերաբերյալ հայտարարություններից։

  1. Վճարման կանոններ

Ապրանքի համար հնարավոր է վճարել հայկական դրամով կանխիկ կամ անկանխիկ միջոցով։ Միավորների կուտակման կանոնները տես վերևում։

Գնորդն իրավասու է ընտրել իր նախընտրած վճարման տարբերակը

  • Քարտով կամ կանխիկ

Անհրաժեշտության դեպքում վճարման ենթակա վերջնական գումարը գնորդը կարող է ճշտել խանութի օպերատորից։

  1. Ապրանքի վերադարձ կամ փոխանակում

Գնորդն իրավունք ունի հրաժարվել գնված ապրանքից այն ստանալուց առաջ ցանկացած պահի, իսկ ստանալուց հետո 7 օրվա ընթացքոմ։

Ապրանքը հնարավոր է վերադարձնել կամ փոխարինել, եթե վնասված չէ տեսքը, փաթեթավորումը, կտրոնը և համապատասխանում է ձեռք բերման պահին եղած կարգավիճակին։

Պատվերը վերցնելուց հետո դրա տեսքի, քանակի կամ ամբողջականության մասին առարկությունները չեն ընդունվում։

Վերադարձված ապրանքի գումարի վերադարձը տեղի է ունենում ապրանքի վերադարձից հետո 10 օրվա ընթացքում։ Առաքման գումարը ետ չի վերադարձվում։

  1. Այլ կանոններ

Վաճառողն իրավասու է ընդլայնել կամ քչացնել տեսականին կաքում, սահմանափակել ապրանքներին հասանելիությունը կամ դադարեցնել ապրանքի վաճառքը սանկացածպահի։

Կողմերի բոլոր անհամաձայնությունները ցանկալի է լուծել բանակցությունների միջոցով։ Հակառակ դեպքում դատական կարգով։