Ինչու՞ են խաղալիքները կարևոր։ Արդյո՞ք մտածել եք, թե որ խաղալիքն է ամենալավ տարբերակը Ձեր երեխայի համար։ Նույնիսկ եթե ամբողջ օրը երեխայի կողքին եք և՛ ուսուցողական, և՛ զվարճալի խաղալիք գնելն իրոք դժվար է։ Չնայած նրան, որ յուրաքանչյուր երեխա զարգանում է իր ժամանակին, շատ կարևոր է նաև խթանել մտքի և զգայարանների զարգացումը։
Ներքևում կարող եք տեսնել մի քանի կարևոր կետեր նվեր ընտրելու համար, որ կուրախացնեն փոքրիկին։
Իրերը փոքրիկի կողմից լավ հիշվում և ուսուցանվում են, երբ նրանք զգայարաններով կարողանում են այն զգալ։
Մոտորիկ հմտությունները կիրառվում են, երբ մկանները, նյարդային համակարգը և ուղեղը միասին աշխատում են առաջադրանքն իրականացնելու համար։
Տարբերակում ենք մոտորիկայի 2 տեսակ՝
Մինչև 5 ամսականներ
Այս տարիքում երեխաները սկսում են նստել և հավասարակշռության միջոցներ գտնել։ Նրանց անհրաժեշտ կլինեն խաղալիքներ, որ անվտանգ է և հեշտ բռնելը։ Ուշադիր եղեք, քանի որ նրանք ամեն ինչ տանում են բերանը։ Նրանք նաև շատ լավ արձագանքում են շարժվող առարկաներին, ձայներ են արձակում։ Չխկանները և ձայնային կենդանիները հիանալի տարբերակ են։ Կարող եք տեսնել որոշ տարբերակներ սեղմելով խաղալիքների անվան վրա։
6-ից 11 ամսականներ
Այս տարիքում երեխաները վերցնում են ավելի մեծ իրեր՝ օգտագործելով թե՛ մատիկները, թե՛ ձեռքերը։ Սիրում են շպրտել իրերը։ Երեխան պետք է զարգացնի իր զգայական և գիտակցական, ինչպես նաև խոսելու հմտությունները։ Նաև չմոռանանք, որ փոքրիկը ատամներ է հանում այս տարիքում։
1 տարեկաններ
Այս տարիքում երեխան հավանաբար տուփերն է բացում փակում։ Նրանք ցանկանում են հետազոտել ամեն ինչ։ Սիրում են գտնել թաքնված օբյեկտներ և կրկնել Ձեր ձայները։ Շարժվող մասերով, անիվներով խաղերը իդեալական են։ Երգերը նույնպես կարևոր դեր ունեն զարգացման մեջ, քանի որ օգնում են հիշել և կրկնել բառեր։ Այս տարիքում ամեն բան պտտվում է պատկերացման և զգայական հմտությունների շուրջ։
2 տարեկաններ
Այս տարիքում փոքրիկն արդեն գնդակ է նետում, մագլցում վերև և ներքև աստիճաններով և մատնացույց անում ինչ տեսնում է։ Խաղալիքները, որ կպահանջեն ֆիզիկական ուժեղություն, լեզվի և սոցիալական հմտություններ, ամենալավ տարբերակն են 2 տարեկանների համար։
3-ից 6 տարեկաններ
Այս տարիքում երեխան ավելի ուժեղ է դարձել։ Նրանք կարողանում են կառավարել ավելի ծանր իրեր և շատ ավելի լավ կոորդինացիա ունեն։ Շատ կարևոր է երեխային ներգրավել ուղեղի ակտիվության և մկանների և ձեռքերի շարծումներով խաղերին։
7-ից 8 տարեկաններ
Այս տարիքում երեխան արդեն կարդալով բառեր է սովորում, պատմություններ պատմում և ստեղծագործական պատկերացում ունի։ Ավելի ուշադիր են, սիրում են քանդել և հավաքել։ Ավելի ակտիվ են և կարող են երկար ժամերով խաղ անել։ Գիտական և ուսուցողական խաղերը շատ լավ տարբերակ են։ Կենտրոնացում պահանջող խաղերը նույնպես ճիշտ որոշում է։
9+ տարեկաններ
Այս տարիքում հիշողությունը զարգանում է անհավանական արագությամբ։ Երեխան կարող է կենտրոնանալ մի գործողության վրա երկար ժամանակահատվածով։ Նրանք արտահայտում են իրենց մտքերը և կարծիքը։ Ընթերցանությունը հսկայական դեր է տանում այս տարիքի երեխաների կյանքում։ Այն զարգացնում է պատկերացումը, հաղորդակցական հմտությունները և բառապաշարը։ Լուծում պահանջող խաղերը շատ լավ լուծում են։
Ինչու՞ են խաղալիքները կարևոր։ Արդյո՞ք մտածել եք, թե որ խաղալիքն է ամենալավ տարբերակը Ձեր երեխայի համ...
Ասում են՝ տղա դաստիարակելն ավելի դժվար է, քան աղջիկ։ Թե ինչքանով է դա ճիշտ, ամեն ծնող ինքը գիտի։ ...
Եթե արդեն Ձեր փոքրիկին տեղափոխել եք օրորոցից սովորական մահճակալ, ապա պետք է որ իմանաք, ինչքան զվարճա...
Երեխաները ծանոթանում են շրջակա միջավայրին խաղալիքների և խաղերի միջոցով։ Այս ընթացքում նրանք զարգացնո...
Երեխաները ծանոթանում են շրջակա միջավայրին խաղալիքների և խաղերի միջոցով։ Այս ընթացքում նրանք զարգացնո...
Ինչու՞ են խաղալիքները կարևոր։ Արդյո՞ք մտածել եք, թե որ խաղալիքն է ամենալավ տարբերակը Ձեր երեխայի համ...
Ասում են՝ տղա դաստիարակելն ավելի դժվար է, քան աղջիկ։ Թե ինչքանով է դա ճիշտ, ամեն ծնող ինքը գիտի։ ...
Եթե արդեն Ձեր փոքրիկին տեղափոխել եք օրորոցից սովորական մահճակալ, ապա պետք է որ իմանաք, ինչքան զվարճա...
Մեկնաբանություն թողնել